Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատմանը, նշեց, որ դա արվում է միջազգային միջնորդությամբ։
Վարչապետի խոսքով, դրա նպատակն այն է, որ պարզ դառնա, թե որ կողմն ինչպես է արձագանքում դրան, ինչպես նաև, թե որ կողմն է ավելի շահագրգռված սադրանքների մեջ։
«Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ` շատ ավելի լավ»,- նշել է վարչապետը: