Կարևոր իրադարձություններ

Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Կամբոջիայի դեսպանը՝ ՀՀ ԱԳ փոխնախարարին

23 Նոյեմբեր, 2021 19:02
Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Կամբոջիայի դեսպանը՝ ՀՀ ԱԳ փոխնախարարին

Նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնեց, որ Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ՝ տնտեսական գործակցության ուղղությամբ:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց հայ-կամբոջական համագործակցության կոնկրետ ոլորտներն ուղենշելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին