Կարևոր իրադարձություններ

Վահան բնակավայրի դպրոցականները բարեգործական հիմունքներով ապահովվեցին ձմեռային կոշիկներով

23 Նոյեմբեր, 2021 18:11
Վահան բնակավայրի դպրոցականները բարեգործական հիմունքներով ապահովվեցին ձմեռային կոշիկներով

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահանբնակավայրի 131 դպրոցականանները «ԶՈՒՄ» բարեգործական կազմակերպության կողմից ստացան ձմեռային կոշիկներ։ Կոշիկները դպրոցականներին հանձնվեցին դպրոցում, հասցեական, բարեգործական կազմակերպության, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետի եւ դպրոցի տնօրինության անմիջական մասնակցությամբ։ Ինչպես ներկայացրեց բարեգործական կազմակերպության նախագահ Աստղիկ Սիմոնյանը, բարեգործական ձեռնարկի հասցեն ընտրվել է Գեղարքունիքի մարզպետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ «Մշտական կապի մեջ ենք եղել դպրոցի տնօրենի եւ դասղեկների հետ՝ ճշգրտելու աշակերտների կոշիկների չափսերը, որպեսզի յուրաքանչյուրին կարողանանք հատկացնել համապատասխան համարի կոշիկները։ Ձեռք ենք բերել ամերիկյան արտադրության բարձրորակ ձմեռային կոշիկներ, որոնք տաք ու դիմացկուն են։ Նույնիսկ պահեստային լրացուցիչ խմբաքանակ ենք բերել, որ չափսերի անհամապատասխանության դեպքում կարողանանք բավարարել տվյալ աշակերտին։ Սա մեր առաջին բարեգործական ձեռնարկն է, քանի որ հիմնադրվել ենք ընդամենը ամիսներ առաջ։ Մեր ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ համայնքները, որտեղ կիրականացնենք կրթական, սոցիալական, մշակութային, գյուղատնտեսական բազմաբնույթ ծրագրեր։Մեր նպատակը մեկն է՝ աջակցել սահմանամերձ բնակավայրերին, որպեսզի մարդիկ ապրեն ու արարեն իրենց գյուղերում, բարվոք պայմանների մեջ»,-ներկայացրեց Աստղիկ Սիմոնյանը։
Բարեգործական ձեռնարկի շուրջ տպավորոթւյուններով կիսվեց Վահանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիաննա Մարտիրոսյանը։ «Վահանում մարդիկ ոգեւորվում են այն մտքից, որոնք իրենց հոգսերով հետաքրքրվող ու օգնող մարդիկ կան, որ իրենք, որպես սահմանապահ գյուղ, մենակ չեն դիմագրավելու կյանքի դժվարությունները»,-նշեց նա:
 

 

Լրահոս

Դիտել ավելին