Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում

23 Նոյեմբեր, 2021 16:53
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ  վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը նոյեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց: Արդյունքում 3 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն։ Խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։

Հավելենք նաև, որ հասարակական տրանսպորտում վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին