Կարևոր իրադարձություններ

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում

23 Նոյեմբեր, 2021 16:27
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախատեսվում են նաև Պուտինի առանձին զրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին