Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալի հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս․ ՔԿԾ

23 Նոյեմբեր, 2021 15:58
Դատապարտյալի հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս․ ՔԿԾ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Վ․ Ս․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերվել է 5 բջջային հեռախոս։

Այս մասին հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին