Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքում. ԱՀ ԱԱԾ

23 Նոյեմբեր, 2021 15:44
Արցախցին մոլորվել ու հայտնվել է  Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքում. ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
 
Այսօր՝ վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
 
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
 
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ:
 
Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Լրահոս

Դիտել ավելին