Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

23 Նոյեմբեր, 2021 14:25
Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին