Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Տավուշում 65-ամյա տղամարդուն ենթադրյալ սպանողը

23 Նոյեմբեր, 2021 13:38
Հայտնաբերվել է Տավուշում 65-ամյա տղամարդուն ենթադրյալ սպանողը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ոստիկանների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 39-ամյա  Համբարձում Օ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 15-ին համագյուղացի, 65-ամյա Խաչատուր Ս.-ին սպանելու մեջ: Համբարձում Օ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս էին բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին