Կարևոր իրադարձություններ

Օրենքով կֆիքսվի պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները. ԱՀ ԱԺ

23 Նոյեմբեր, 2021 13:03
Օրենքով կֆիքսվի պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները. ԱՀ ԱԺ

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել  ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր  հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Օրակարգի առաջին հարցը ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային  բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքում իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:

Նախագիծը արժանացել է  հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից:

Իրավական հստակեցում է մտցվել նաև նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին