Կարևոր իրադարձություններ

Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

23 Նոյեմբեր, 2021 11:44
Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգային մեկ հարց էր քննարկման ենթակա՝  հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության անդամները՝ վիճելով ՔՊ-ական պատգամավորների հետ, լքեցին նիստերի դահլիճը։

Քվեարկությանը մասնակցում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին