Կարևոր իրադարձություններ

Շուտով, ԵՊԲՀ-ում կբացվի գերժամանակակից կենտրոն, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը․ Արմեն Մուրադյան

23 Նոյեմբեր, 2021 11:19
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Շուտով, ԵՊԲՀ-ում կբացվի գերժամանակակից կենտրոն, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որում տեղեկացնում է «Ուղեղի կենտրոն»-ի մոտալուտ բացման մասին։ 

«Ավարտում ենք «Ուղեղի կենտրոն»-ի շինարարությունը, մի քանի օրից աշնանային տերևները իրենց տեղը կզիջեն պայծառ ուղեղներին 

Շուտով, ԵՊԲՀ-ում կբացվի գերժամանակակից կենտրոն, որտեղ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը։
Կենտրոնը դառնալու է բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան բոլոր գերժամանակակից հնարավորությունները զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ»:
 

Լրահոս

Դիտել ավելին