Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

23 Նոյեմբեր, 2021 10:20
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից  սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների արդյունքում, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին