Կարևոր իրադարձություններ

Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան (տեսանյութ)

23 Նոյեմբեր, 2021 10:11
Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որում տեղեկացնում է այն մասին, որ Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։ 
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։ Ծրագիրն անցած տարվանից իրականացվում է պետական միջոցներով և, նախընտրական խոստմանս համաձայն, անվճար առողջապահության մաս է կազմում։ Ծանր պատերազմը, ցավոք, բոլորիս կյանքում գլխիվայր փոխել է տրամադրություններն ու ծրագրերի ժամանակացույցը, բայց, հանուն մեր ժողովրդի դրսևորած կամքի ու վճռականության, հանուն մեր սուրբ նահատակների և հանուն ապագայի հանդեպ մեր ունեցած մեծ պատասխանատվության, պարտավոր ենք ապրել ու շարունակել կիսատ թողածը․․․
 
Նորածնի ընտանիքին անկեղծ ու ջերմ շնորհավորանքներս։ Համոզված եմ՝ շուտով այդ մեծ ուրախությունը կընդգրկի նոր ընտանիքներ։ Իսկ կառավարությունը միջոց չի խնայելու ընտանիքներին նման երջանկություն պարգևելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին