Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    492

  • EUR

    548
    560

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

Ո՞րը կարող է լինել Հայաստանի համար մինիմում և մաքսիմում ընդունելի սահմանազատման և սահմանագծման տարբերակը. «Իրավունք»

23 Նոյեմբեր, 2021 09:22
Ո՞րը կարող է լինել Հայաստանի համար մինիմում և մաքսիմում ընդունելի սահմանազատման և սահմանագծման տարբերակը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի են սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկությունները: Թե ո՞րը կարող է լինել այդ, այսպես ասած, ընդունելի տարբերակը, պարզեցինք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի տեսակետը:

– Մինիմալ մեր ծրագիրը պետք է լինի 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների տարբերակով իրականությունը վերականգնելը, որը ռուսների համար շատ ձեռնտու կլինի: Այսօր շատ անորոշ վիճակ է, թե ռուս զինվորը ո՞ր հատվածն է պահպանում` որպես խաղաղապահ: Իսկ այս տարբերակով նա հստակ կունենա հրահանգ, որ սա է սահմանը, որի շրջանակներում պետք է իրականացնի իր ծառայությունը: 

Իսկ մաքսիմում ծրագիրը կարող է լինել 1994 թվականի սահմանների վերականգնումը, որովհետեւ այն 1736 թվականի Խանսայի մելիքության նույն սահմաններն են: Պատահական չէր, որ ժամանակին Նադիր Շահը մեզ շնորհեց այդ մելիքությունը, որն ամբողջապես ներառում է հենց այդ տարածքը: Այսինքն` սա էր Արցախի այն բնական սահմանը, որը նաեւ պաշտպանված է հարեւաններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին