Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

22 Նոյեմբեր, 2021 22:32
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18:42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Ford» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1967 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է «KamAZ» (վարորդ՝ Վ․ Թ․) մակնիշի ցեմենտատարի կցորդիչին:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին