Կարևոր իրադարձություններ

«Լոռի բերդ» պատմամշակութային արգելոցի տարածք են տեղափոխվել խաչքարեր ու ճարտարապետական բեկորներ

22 Նոյեմբեր, 2021 21:27
«Լոռի բերդ» պատմամշակութային արգելոցի տարածք են տեղափոխվել խաչքարեր ու ճարտարապետական բեկորներ

Տարբեր տարիներին Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաք ու ցրիվ գտնվող խաչքարերը և ճարտարապետական բեկորները տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից։

Խաչքարերն ու պատմական բեկորները կցուցակագրվեն, կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրության և կնախապատրաստվեն ցուցադրության «Լոռի բերդի» այցելուների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին