Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ (լուսանկարներ)

22 Նոյեմբեր, 2021 18:05
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ (լուսանկարներ)

Նոյեմբերի 20-ից 25-ը զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

 


Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։

 

Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ՝ 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզեիսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների:

Նոյեմբերի 22-ին մրցապայքարի են դուրս եկել Հարություն  Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգև Լյովա Գևորգյանը (125 կգ

 
 

Լրահոս

Դիտել ավելին