Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են նախարարության բարեփոխումների օրակարգը

22 Նոյեմբեր, 2021 17:55
Կարեն Անդրեասյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են  նախարարության բարեփոխումների օրակարգը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։

Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։

Լրահոս

Դիտել ավելին