Կարևոր իրադարձություններ

Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները. Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

22 Նոյեմբեր, 2021 16:34
Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները. Վարանդայի շրջանում  հայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ վերսկսվել են արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

 

Լրահոս

Դիտել ավելին