Կարևոր իրադարձություններ

Պարզվում է Տավուշի մարզի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքը.ՔԿ

22 Նոյեմբեր, 2021 16:05
Պարզվում է Տավուշի մարզի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքը.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ 

«Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. նոյեմբերի 21-ին, ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն»։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին