Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների իրավունքների ապահովման պահանջով

22 Նոյեմբեր, 2021 14:22
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների իրավունքների ապահովման պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021 թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
 
Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին