Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ. Մակինյան

22 Նոյեմբեր, 2021 11:41
Հեղինակ՝ Ամրամ Մակինյան
Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ. Մակինյան

Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը. քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…

Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։

Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին