Կարևոր իրադարձություններ

ԱԻ պետական ծառայությունը բանակցություններ է վարում՝ զոհերի աճյունների որոնումները վերսկսելու համար

22 Նոյեմբեր, 2021 11:27
ԱԻ պետական ծառայությունը բանակցություններ է վարում՝ զոհերի աճյունների որոնումները վերսկսելու համար

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը՝ 15.11.2021թ.-21.11.2021թ. 

2021 թվականի նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ականանետի 11 ական և 1 պայթուցիչ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 17 կանչ: Փրկարարները կատարել են դռան 1 և վերելակի 4 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։ Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար, որի ընթացքում տուժել է մեկ քաղաքացի: 

 

Լրահոս

Դիտել ավելին