Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում այրվել է վագոն տնակ

22 Նոյեմբեր, 2021 00:22
Լոռու մարզում այրվել է վագոն տնակ

Նոյեմբերի 21-ին, ժամը 22։09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղի մոտակա սարալանջին գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ 23։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 36 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին