Կարևոր իրադարձություններ

Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը

21 Նոյեմբեր, 2021 23:47
Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին