Կարևոր իրադարձություններ

Երևանում 26-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

21 Նոյեմբեր, 2021 22:38
Երևանում 26-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին, գրում է shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Տեղում պարեկները վարորդին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրա սթափության աստիճանը, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին