Կարևոր իրադարձություններ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման ու օրհնության արարողությանը ներկա էր նաև Արայիկ Հարությունյանը

21 Նոյեմբեր, 2021 21:43
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման ու օրհնության արարողությանը ներկա էր նաև Արայիկ Հարությունյանը

Մաճկալաշեն գյուղի մոտակա դիրքերից մեկում տեղի ունեցավ խաչքարի բացում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մաճկալաշեն գյուղի հերոսների: Խաչքարի օրհնությունը կատարվել է ձեռամբ Արցախի թեմի հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի: Բացման և օրհնության արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար էդիկ Ավանեսյանը, Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանը, նահատակ հայորդիների հարազատները և ընկերները, դիրքապահ զինվորները: Խաչքարի օրհնությունից հետո կայացավ ծաղիկների խոնարհում:

Քարոզով դիմելով արարողության մասնակիցներին՝ Տեր Անդրեասը նշեց.

«Խաչքարի տեղադրումով մենք հավերժացնում ենք մեր այն եղբայրների հիշտակը, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի։ Նրանք իրենց նահատակությամբ մեզ կյանք պարգևեցին և մենք պարտավոր ենք ավելի մեծ պատասխանատվությամբ շարունակել Արցախ աշխարհը զորացնելու ու կանգուն պահելու սրբազան առաքելությունը։ Ինչպես Գողգոթան քրիստոնյաների համար դարձավ նվիրական սրբազան վայր, այնպես էլ այս բարձունքը, որտեղ տեղադրվել է խաչքարը, համայնքի համար պիտի դառնա սրբազան մի վայր, որը տեղի դիրքապահներին միշտ կփոխանցի նահատակների նվիրյալ ոգին և աննկուն կամքը»:

Այս մասին հայտնում են  ՀԱԵ Արցախի թեմից։

 

Լրահոս

Դիտել ավելին