Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Իտալիայում Հայաստանի դեսպանը շեշտել է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը

21 Նոյեմբեր, 2021 20:50
Իտալիայում Հայաստանի դեսպանը շեշտել է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը
2021 թվականի նոյեմբերի 20-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը ելույթ ունեցավ Լեչչե քաղաքում, ուր Բենեդիկտյան միաբանությունում տեղի ունեցավ Լաուրա Էֆրիկյանի «Մի հայ ընտանիք» գրքի շնորհանդեսը։
 
Միջոցառումը կազմակերպվել էր Սալենտոյի հունական համայնքի ներկայացուցիչ՝ Իզաբելլա Օզթաշյան Բերնարդինիի նախաձեռնությամբ՝ «Դիալոգո» միջկրոնական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
 
Խոսելով 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին՝ դեսպանը շեշտեց աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը, հատկապես պատմական այս պահին, երբ Լեռնային Ղարաբաղի և նաև Հայաստանի հայերի նկատմամբ Թուրքիայի ցեղասպան միտումները դեռ շարունակվում են։

Լրահոս

Դիտել ավելին