Կարևոր իրադարձություններ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

21 Նոյեմբեր, 2021 20:00
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նոյեմբերի 21-ին, ժամը 15:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին Mazda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել առվակում։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին