Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանն աշխատանքային այց է կատարել ՌԴ,որի շրջանակներում քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրմանը վերաբերող հարցեր

21 Նոյեմբեր, 2021 18:34
Զարեհ Սինանյանն աշխատանքային այց է կատարել ՌԴ,որի շրջանակներում քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրմանը վերաբերող հարցեր

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, այցելել Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Մասնավորապես, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է  հայ երիտասարդ գործարարներին, քննարկել հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր, ինչն էլ եղել է այցի գլխավոր նպատակը:

Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:

Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:

Հայ բժիշկներ հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին էփոխանցել ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը: Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին