Կարևոր իրադարձություններ

Արաբկիրում վերականգնվել է Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողը

21 Նոյեմբեր, 2021 18:05
Արաբկիրում վերականգնվել է Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողը

Արաբկիր վարչական շրջանում գտնվող Արցախյան պայքարում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերականգնվել ու համալրվել է ճարտարապետական նոր լուծումներով: Այդ մասին ասված է վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում:

«Վերատեղադրման ընթացքում բարեկարգվել է  նաև հուշարձանի շրջակայքը՝ կառուցվել են  նոր մայթեզրեր, ձևավորվել կանաչ գոտի: Հուշակոթողի վրա նախկինում տեղադրված աղբյուրը փոխարինվել է ցայտաղբյուրներով:
 
Հայոց արծիվների սխրանքը հավերժացնող զույգ ցայտաղբյուրները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խոնարհումն է Արցախյան պայքարում նահատակված հայորդիներին»,-նշված է գրառման մեջ:
 

 

Լրահոս

Դիտել ավելին