Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21 Նոյեմբեր, 2021 17:48
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում այրվում է բնակելի տուն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։31-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ ) և ներսում կուտակած մոտ 100 հակ անասնակեր։

 
 

Լրահոս

Դիտել ավելին