Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ավտովթարի ժամանակ մեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2021 16:40
ՌԴ-ում ավտովթարի ժամանակ մեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհի վրա է ընկել տղամարդու մարմինը՝ կտրած կոկորդով: Մեքենայում գտնվողները փախել են։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 4:10-ի սահմաններում։ Mitsubishi Galant ավտոմեքենան, որից վայր է ընկել մահացած տղամարդը, պատկանում է Օրենբուրգի մարզի 57-ամյա բնակչին։

Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ 

Նշվում է, որ սպանվածը Երևանի բնակիչ 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996-ից բնակվում է Սանկտ Պետերբուրգում:

 

Լրահոս

Դիտել ավելին