Կարևոր իրադարձություններ

Ամասիա գյուղում այրվել է 350 հակ անասնակեր

21 Նոյեմբեր, 2021 10:01
Ամասիա գյուղում այրվել է 350 հակ անասնակեր

Նոյեմբերի 21-ին, ժամը 02:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 26-րդ փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:55-ին, մարվել՝ 06:04-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին