Կարևոր իրադարձություններ

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել

20 Նոյեմբեր, 2021 22:28
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել

Նախնական տվյալով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.): Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողը վիրավորումը ստացել է նոյեմբերի 15-ին Ճամբարակում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը։

Ավելի վաղ 24news.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հատվածում՝ Ճամբարակի մոտ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումների հետևանքով զինվոր է մահացել:

 

Լրահոս

Դիտել ավելին