Կարևոր իրադարձություններ

Ճամբարակի մոտի զորամասերից մեկում հրազենային վիրավորումներից զինվոր է մահացել. 24news

20 Նոյեմբեր, 2021 20:28
Ճամբարակի մոտի զորամասերից մեկում հրազենային վիրավորումներից զինվոր է մահացել.  24news

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հատվածում՝ Ճամբարակի մոտ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումների  հետևանքով զինվոր է մահացել: Այս մասին 24news-ին հայտնել են իրազեկ աղբյուրները:

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների, պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ չի դարձել թշնամու կրակոցները, քննարկվում է զենքի հետ անզգույշ վարվելու կամ ինքնասպանության վարկածները: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նշենք նաև, որ չնայած դեպքը տեղ է ունեցել մի քանի օր առաջ, ՊՆ-ն առայժմ չի հայտնել դրա մասին»,- գրում է աղբյուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին