Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր

20 Նոյեմբեր, 2021 20:09
Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից:

Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020թ.-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին