Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

20 Նոյեմբեր, 2021 19:55
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Գեղահովիտ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի մասին քաղաքացիները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:   Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը:  

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:  

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայում վարորդը եղել է իր ընտանիքի հետ և մեքենան վարելու ընթացքում նկատել հրդեհը, որից հետո ահազանգել է 911:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին