Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

20 Նոյեմբեր, 2021 16:22
Արայիկ Հարությունյանը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և  ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի  մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:

Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին