Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    549,5
    561,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱՏՄ-ն Աջափնյակում դիտարկել է 50 տրանսպորտային միջոց․ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ

20 Նոյեմբեր, 2021 15:57
 ՔՏՀԱՏՄ-ն  Աջափնյակում դիտարկել է 50 տրանսպորտային միջոց․ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու համար դիտարկել են Աջափնյակով կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց: Արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում. վարորդների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

 

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի:

Լրահոս

Դիտել ավելին