Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին

20 Նոյեմբեր, 2021 15:30
Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա Սոնիկ Եղոյանին և 17-ամյա աղջկա. Սոնիկ Եղոյանը մահացել է, իսկ 17-ամյա աղջիկը և 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին