Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    495,5

  • EUR

    550
    562

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի MWC Barcelona 2022 ցուցահանդեսին

20 Նոյեմբեր, 2021 15:00
Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի MWC Barcelona 2022 ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022 թ․ փետրվարի 28-ից մարտի 3֊ը կայանալիք MWC Barcelona 2022 ցուցահանդեսի մասին: 

Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար: 

 

MWC Barcelona 2022 ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ ARMENIA միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն այս հեղինակավոր հարթակում։ 

 

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:  

 

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 03.12.2021 թ.:

 

MWC Barcelona 2022 ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է:  Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են  համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները:

Լրահոս

Դիտել ավելին