«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինիի կարծիքով նպատակահարմար է, որ բնակչությունը Covid-19-ի դեմ պատվաստվի նաև 3-րդ դեղաչափով։ Այս մասին նա հայտնել է La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
Մագրինին մասնավորապես նշել է․
«Մենք գիտենք, որ պատվաստանյութերն արդյունավետ են ու անվտանգ: Մենք ունենք բավարար պաշարներ, ընդ որում, երրորդ դեղաչափը զգալիորեն ամրացնում է մեր պաշտպանությունը: Այո, կարծում ենք՝ նպատակահարմար է, որ մոտակա ամիսներին պատվաստումն աստիճանաբար տարածվի բոլորի վրա»։