Կարևոր իրադարձություններ

Իտալիայի դեղամիջոցների գործակալությունը կողմ է Covid19-ի դեմ բնակչության պատվաստմանը երրորդ դեղաչափով

20 Նոյեմբեր, 2021 13:58
Իտալիայի դեղամիջոցների գործակալությունը կողմ է Covid19-ի դեմ բնակչության պատվաստմանը երրորդ դեղաչափով

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինիի կարծիքով նպատակահարմար է, որ բնակչությունը Covid-19-ի դեմ պատվաստվի նաև 3-րդ դեղաչափով։ Այս մասին նա հայտնել է La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։

Մագրինին մասնավորապես նշել է․

«Մենք գիտենք, որ պատվաստանյութերն արդյունավետ են ու անվտանգ: Մենք ունենք բավարար պաշարներ, ընդ որում, երրորդ դեղաչափը զգալիորեն ամրացնում է մեր պաշտպանությունը: Այո, կարծում ենք՝ նպատակահարմար է, որ մոտակա ամիսներին պատվաստումն աստիճանաբար տարածվի բոլորի վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին