Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485,5

  • EUR

    542
    558

  • RUB

    6,22
    6,46

Կարևոր իրադարձություններ

Իտալական հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել

20 Նոյեմբեր, 2021 13:20
Իտալական հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են․

«Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին: Հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, այդ պատերազմում Թուրքիայի դերին, Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրողություններին ու սահմանային իրավիճակին:

Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանի և Արցախի քրիստոնեական ժառանգության մասին, նշվում է, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր Կովկասի սրտում, բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև:

Հեղինակն այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, հայկական եկեղեցիներ, անդրադարձել պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցված հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին: Ֆիլմում նա ներկայացրել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ իր հարցազրույցները:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի պատճառների, Թուրքիայի ներգրավվածության, հետպատերազմյան իրավիճակի, մարդասիրական խնդիրների և մինչ օրս Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին:

Ֆիլմում շեշտվում է նաև հնագույն քրիստոնեական արժեքներ կրող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության կարևորությունը, անդրադարձ է կատարվում միջպետական ներկա հարաբերություններին և, այդ համատեքստում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերին Իտալիա կատարած առաջին պետական և Վատիկան պաշտոնական այցերին

Ֆիլմը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3x4GIyF»:

Լրահոս

Դիտել ավելին