Կարևոր իրադարձություններ

Կոտայքում երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

20 Նոյեմբեր, 2021 12:42
Կոտայքում երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ՊՈԱԿ-ից հայտնում են․ 

«Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։

Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության գերժամանակակից համակարգեր։

Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։

Հուշարձանների տարածքում ընթացող աշխատանքների ընթացքին ծանոթացել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Այցի շրջանակներում քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին