Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահն Ասկերանում շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ քննարկել է շրջանի հրատապ խնդիրները

20 Նոյեմբեր, 2021 11:46
ԱՀ նախագահն Ասկերանում շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ քննարկել է շրջանի հրատապ խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ:

Երկրի ղեկավարը լսել է նրանց մտահոգող հարցերը, քննարկել բարձրացված այն խնդիրները, որոնք հրատապ են շրջանի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց դիմագրավելուն ուղղված աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը, ընդգծել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Լրահոս

Դիտել ավելին