Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 21-ին «ՀայՓոստ»-ի կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոց.հարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի

20 Նոյեմբեր, 2021 11:14
Նոյեմբերի 21-ին «ՀայՓոստ»-ի կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոց.հարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի

«ՀայՓոստ»-ից հայտնում են․

«Սիրելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինմամբ և պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ին մեր կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոց.հարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի:

Չեն գործի նաև Երևանի թիվ 0042 և 0010 փոստային բաժանմունքները:

Մեր մասնագետները մշտապես աշխատում են ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին