Կարևոր իրադարձություններ

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կգործուղվի Բրյուսել

20 Նոյեմբեր, 2021 11:08
Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կգործուղվի Բրյուսել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղվելու է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Հաշվի առնելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանի գրությունը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.

1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` 2021 թվականի դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղել Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել:

2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Սարգսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին»:

 

Լրահոս

Դիտել ավելին